«Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ». Արմեն Մարտիրոսյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով:
Թերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպման մանրամասներին, նա պատմել է.
«Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ»:
Մարտիրոսյանը նաեւ պատմել է, որ Ս. Սարգսյանի մոտ ինքը բարձրացրել է ԼՂ խնդրում խաղաղության պայմանագիր կնքելու հարցը:
«Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասաց Մարտիրոսյանը»: