Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի կողմից Կիպրոսի սուվերեն իրավունքները խախտելու քայլերը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անդրադարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածությանը, որն առաջացել է Կիպրոսում նավթ արդյունահանելու հույների փորձերին Թուրքիայի կողմից խոչնդոտելու պատճառով: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կիպրոսի կառավարությունը կիրակի օրը հայտարարել էր, որ իտալական «Էնի» ընկերության՝ նավթ հայտնաբերելու համար նախատեսված նավով Էգեյան ծովի կղզիներում կատարվող հորատման աշխատանքներին խոչնդոտել են Թուրքական ռազմանավերը:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ էր կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:

«Մեր ռազմանավերը, օդուժը և մյուս անվտանգության միավորումները այս պահին ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լիազորված են իրականացնելու ցանկացած միջամտություն»,- Հունաստանին սպառնացել էր Էրդողանը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը քննադատել է Թուրքիայի նման պահվածքը:

«Մենք կտրականապես դեմ ենք Թուրքիայի նման պահվածքին»,- ասել է Յունկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս