«Շնորհակալություն ձեզ՝ հերոսության, հավատքի և ազատության ժառանգները լինելու համար». Քերոլայն Քոքս

Անչափ երջանիկ եմ շնորհավորելու Արցախի ժողովրդին անկախության շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Քերոլայն Քոքսը՝ տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

«Ինձ բախտ է վիճակվել բազմիցս լինել Արցախի ժողովրդի կողքին դեռևս դաժան պատերազմի տարիներին, երբ դուք պայքարում էիք Ադրբեջանի դեմ: Ես ցնցվում էի, երբ գրադ կայանքից օրական 400 հրթիռ էր արձակվում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Ես այդտեղ էի, երբ ադրբեջանական օդուժի ցածր թռչող ռմբակոծիչների հարվածների զոհ էր դառնում անմեղ ժողովուրդը:  Դուք պատերազմել եք ազատության համար և հաղթել եք: Հիմա դուք, իհարկե, վերակերտում եք ձեր երկիրը, և, ամեն անգամ վերադառնալով Արցախ, գեղեցիկ և նորակառույց շենքեր եմ տեսնում, նոր թանգարաններ, պատկերասրահներ: Ուզում եմ ասել հայ ժողովրդին, որ դուք ոչ միայն գոյատևել եք, այլև ձեզ հաջողվել է ավերածության մոխիրներից գեղեցկություն ստեղծել. ու ամեն ագամ տեսնում եմ, թե ինչպես է ամեն ինչ վերականգնվում դաժան պատերազմից հետո: Շնորհակալություն ձեզ՝ հերոսության, հավատքի և ազատության ժառանգները լինելու համար»,- հավելել է Ք. Քոքսը:

Տեսանյութեր

Լրահոս