Բաժիններ՝

14 քիչ հայտնի փաստ Իտալիայի մասին, որոնք կարող են զարմացնել Ձեզ

Իտալիայում հիասքանչ է բացարձակապես ամեն ինչ՝ ճարտարապետությունը, խոհանոցը, մարդիկ, լեզուն, կարելի է անվերջ թվարկել: Այս երկրին, ինչպես գրում է onedio.ru-ն, հնարավոր չէ չսիրահարվել:

1. Վենետիկի բոլոր գոնդոլները պետք է լինեն սև գույնի:

2. 2008 թվականին խաղողի բերքահավաքի ավանդական տոնակատարության ժամանակ բնակելի տնելի ծորակներից ջրի փոխարեն գինի է հոսել:

3. Յուրաքանչյուր երրորդ իտալացին չի օգտվում համացանցից:

4. Եթե Դուք հյուր եք գնացել իտալացուն, և նրանք սպագետի են հյուրասիրել, Դուք ուղղակի պարտավոր եք համտեսել այն բոլոր կանոններով. Այսինքն՝ վերջում հացով պետք է հավաքեք սոուսի ամբողջ մնացորդը և ուտեք: Դրանով Դուք ցույց եք տալիս, որ հյուրասիրությունը Ձեզ դուր է եկել:

5. Պատառաքաղ առաջին անգամ սկսել են օգտագործել հենց Իտալիայում:

6. Իտալիայով ճանապահորդելու ժամանակ Դուք կարող եք հանդիպել Ստենդալի համախտանիշին:

Ստենդալի համախտանիշը հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է հաճախակի սրտխփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով: Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար՝ հաճախ համախտանիշն առաջանում է այս ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, պատկերասրահներում: Ավելի հաճախ այս կրիզիսն առաջանում է Ֆլորենցիայի 50 թանգարաններից մեկն այցելության ժամանակ:

7. Հանրահայտ իտալական մաֆիան եկամուտներ է ստանում, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 7 տոկոսին:

8. Մանուշակագույնն Իտալիայում համարվում է դժբախտ գույն:

9. Յուրաքանչյուր օր Հռոմի ամենամեծ «Տրևի» շատրվանի մոտ զբոսաշրջիկները նետում են 3 հազար եվրոյի չափով մետաղադրամներ:

10. Իտալիայի տարածքի 80 տոկոսը զբաղեցնում են սարերը:

11. Իտալիայի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն:

12. Իտալիան, Լեհաստանի հետ միասին, հանդիսանում են Եվրոպայի ամենակրոնական երկրները:

13. Իտալիան կյանքի ամենաերկար տևողությունն ունեցող երկրներից մեկն է:

14. Իտալիայի շատ քաղաքներում գոյություն ունեն բավականին հետաքրքիր արգելքներ.

Էրակելա – արգելվում է գնդակ խաղալ:
Վիարեջո – արգելվում է սքեյթբորդ քշել և ոտքը դնել նստարանին:
Մայորի – արգելվում է գիշերը լողալ և նավակը ներկել լողափին:
Սորենտո – արգելվում է փողոցային երաժիշտներին 1 տեղում կանգնել 5 րոպեից ավելի:
Էբոլի – արգելվում է համբուրվել մեքենայի մեջ:

Հռոմ, Ֆլորենցիա, Տրապանի – արգելվում է ուտել փողոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս