Իտալական խոհանոցի իսկական հիթ. լոլիկով և ռեհանով բուրումնավետ պաստայի պարզ բաղադրատոմս
Համեղագույն պաստա լոլիկով, ռեհանով և սխտորով. սա իսկական հիթ է, որը հասել է մեզ իտալական խոհանոցից:
Պաստա՝ լոլիկով և ռեհանով
Բաղադրիչներ
1. Լոլիկ չերրի – 450 գ
2. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
3. Սոխ – 1/2 հատ
4. Մանր կտրատած սխտոր – 1 ճ/գ
5. Աղացած կարմիր պղպեղ – 0.5 թ/գ
6. Շաքարավազ – 1 թ/գ
7. Սպագետի – 450 գ
8. Քերած պարմեզան – 1/4 բաժակ
9. Ուրց և խնկածաղիկ՝ ըստ ճաշակի
10. Ռեհան
Պատրաստման եղանակը
1. Տապակի մեջ տաքացնել յուղը: 2 րոպե տապակել կտրատած սոխը և սխտորը:
2. Ավելացնել համեմունքները և կտրատած կանաչին՝ բացի ռեհանից: Մի փոքր տապակել: Երբ սխտորը մի փոքր մգանա, կարելի է ավելացնել լոլիկը և շաքարավազը:
3. Խառնել զանգվածը ցածր կրակի վրա:
4. Պատրաստել պաստան՝ նախապես աղ ավելացրած ջրում: Պաստան պետք է եփել ոչ մինչև վերջ: Սոուսին ավելացնել պատրաստի պաստան:
5. Պաստային ավելացնել քերած պանիր և ռեհան: Խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը