Թրամփը մեկ տարով հետաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Լիբիայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք ներդրվել են դեռևս 2011թ. Մուամար Քադաֆիի իշխանության դեմ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար, և անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել Քադաֆիի ընտանիքի անդամների, նրանց համակիրների և այլ անձնանց չարաշահումներից պաշտպանվելու համար, որոնք խոչընդոտում են լիբիական ազգային հաշտեցման գործընթացին»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Սկզբնական շրջանում պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 4 անդամ, կենտրոնական բանկը: