Բաժիններ՝

Դամասկոսում հրթիռակոծությունից վիրավորվել է երկու հայ

Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է երկու հայ: Այդ մասին հաղորդում է Բերիո Հայոց թեմը: Վիրավորվել են քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Զինված խմբավորումները կրկին խախտել են Արևելյան Գուտայի գոտում դեէսկալացման մասին համաձայնագիրը և վերջին երկու օրերի ընթացքում գնդակոծության են ենթարկում Դամասկոսի բնակելի Ամին, Տոելաա և Բաբ Թումա թաղամասերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728