«Արցախյան շարժման ընդհատակում Հայաստանի 3 նախագահներից ոչ մեկը չի եղել». Արկադի Կարապետյան
«Ընդհատակում շատ քիչ մարդ կար, որ հավատում էր, որ Կրեմլը հենց նենց մեզ ինչ-որ բան է նվիրելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արցախյան շարժման մասին՝ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
Նա պատմեց, որ դեռևս 1970 թվականներից իրենց խումբը «զենք էր հավաքում թուրքերից». «Լավ չէինք պատկերացնում՝ ոնց է լինելու դա, բայց որ արյուն է հեղվելու, մենք շատ լավ պատկերացնում էինք, մեր ամբողջ պատմությունն էր այդպես»:
Հարցին՝ որտե՞ղ էին այդ ժամանակ Հայաստանի և Արցախի նախագահները և ինչպե՞ս միացան շարժմանը, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Հայաստանի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահն ընդհատակում չկար: Շարժումը սկսվեց, ամբողջ ժողովուրդը սկսեց այդ շարժմանը մասնակցել, այդ թվում՝ նրանք: Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կար ընդհատակում: Նա Հադրութի խմբի ղեկավարն էր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: