Բաժիններ՝

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել «Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում կրակոցների դեպքի մասին

Հունվարի 29-ին, ժամը 2.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի առաջնային կողմնային մակերեսի, ձախ աճուկային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Սմբատ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սմբատ Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Նիգավանի աղբանոց» կոչվող տարածքում 1980 թ. ծնված Վարդգես Գ.-ի հետ որսի ժամանակ, վերջինիս պատկանող որսորդական հրազենից պատահաբար կրակվելու հետևանքով:

Ժամը 3.00-ին Վարդգես Գ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Սմբատ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հրազենը վերցվել է:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս