Բաժիններ՝

Վրաերթ Երևանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 30-ին, ժամը 07:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1994 թ. ծնված Հ. Հ.-ը իր վարած «Honda Fit» մակնիշի 11 ZZ 331 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2001 թ. ծնված Լ. Մ.-ին, ապա բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները Լ. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս