«Վարչապետը սովորական մենեջերի կարգավիճակ ունի, չնայած, երևի ավելի ցածր, ինչ-որ սուպերմարկետի բաժնի վարիչի». Արմեն Բադալյան

«ԱԺ նախագահը, վարչապետը և նախագահի թեկնածուն ունեն մեկ ընդհանուր գիծ՝ 3-ն էլ քաղաքական գործիչներ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը գտնում է՝ ԱԺ նախագհի պաշտոնում առաջադրել մարդու, որն ընդհանրապես քաղաքական տեսակետ չի հայտնել, քաղաքակիրթ աշխարհում նոնսենս է. «Ի վերջո, ԱԺ-ն բավականին ազդեցիկ մարմին է, և նրա նախագահն ինչ-որ ուղղության խորհրդանիշ պետք է հանդիսանար: Իսկ ԱԺ այսօրվա նախագահին նշանակելով՝ ԱԺ-ն իջեցվեց ԺԷԿ-ի մակարդակին: Երբ բերվեց վարչապետը, 1.5 տարվա ընթացքում նա որևէ քաղաքական գործունեություն չիրականացրեց: Վարչապետը սովորական մենեջերի կարգավիճակ ունի, չնայած, երևի ավելի ցածր, ինչ-որ սուպերմարկետի բաժնի վարիչի: ՀՀ նախագահի թեկնածուն նույնպես քաղաքական տեսակետներ չի հայտնել: Այն ժամանակահատվածում, երբ նա ազատ էր, դեսպան չէր, նա քաղաքական տեսակետներով կամ դիրքորոշումներով հանդես չի եկել: Այսինքն՝ նա քաղաքական գործիչ չէ: Սա տեղավորվում է Սերժ Սարգսյանի կողմից գծվող այդ իշխանական հետապրիլյան համակարգում, երբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չպետք է լինի իրեն մրցակից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս