 
                        Զլատան Իբրահիմովիչը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կհեռանա ակումբից: Այս մասին գրում է ESPN-ն: Իբրահիմովիչը կարող է համալրել «Լոս Անջելես Գալաքսի»-ի կազմը: Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի «Արսենալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո շվեդ հարձակվողը հիմնական կազմում կանոնավոր խաղալու հնարավորությունը կորցրել է:
Իբրահիմովիչը կարիերան սկսել է շվեդական «Մալմյո»-ում, այնուհետ հանդես է եկել «Այաքս»-ում, «Յուվենթուս»-ում, «Ինտեր»-ում, «Բարսելոնա»-ում, ՊՍԺ-ում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        