Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին

Հայաստանի հանրապետական  կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ եւ ՀԽՍՀ պետական ու միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին ծննդյան 79-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Սարգսյանը մեծանուն երաժշտին մաղթել է ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր ժողովրդի ու մշակույթի:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:

Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների:

Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031