Ստուգեք՝ որքան եկամտահարկ եք վճարելու և որքանով է ավելանալու կամ պակասելու ձեր հարկային բեռը (գծապատկերներ)
Ինչպես գիտեք, 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են եկամտային հարկի դրույքաչափերին։
Նոր դրույքաչափերը հետևյալն են՝
– մինչև 150 000 դրամ աշխատավարձը ներառյալ՝ 23 %
– 150 000-ից մինչև 2 000 000 դրամը ներառյալ՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 %-ը
– 2 000 000-ից ավելի դրամ՝ 552 500 դրամ՝ գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 %-ը
Արդեն բազմիցս նշվել է, որ նոր դրույքաչափերը նվազեցնում են եկամտային հարկի բեռը մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար։
Մենք կազմել ենք դինամիկ գծապատկեր, որտեղ 80-ից 400 հազար դրամ միջակայքում կարող եք տեսնել՝ որքանով է ավելանում կամ պակասում եկամտային հարկը։
Առաջին գծապատկերը ներկայացնում էր զուտ եկամտային հարկի փոփոխությունը։
Երկրորդ գծապատկերն ավելի մանրամասն տեղեկատվություն է պարունակում։ Այստեղ ներկայացված են 80 հազար դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձերի դեպքում վճարվող եկամտային հարկերը՝ ըստ հին և նոր (հունվարի 1-ից ուժի մեջ մտած) դրույքաչափերի։