Բաժիններ՝

Դանակահարություն Գյումրիում, 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 01:20-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, թափանցող հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Մովսիսյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս