«Ռոնալդուն շատ է աշխատել, որպեսզի դառնա լավագույնը, իսկ Մեսսիի համար դա բնական է». Կարլոս Տևես
«Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը համեմատել է Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն բացարձակապես տարբերվում է Մեսսիից: Երբ Լեոն նոր սկսում էր, նա նույնիսկ մոտ չէր գնում մարզասրահին, այն ժամանակ, երբ Կրիշտիանուն այնտեղ էր առավոտյան, ցերեկը և երեկոյան: Ռոնալդուն շատ է աշխատել, որպեսզի դառնա լավագույնը, իսկ Մեսսիի համար դա բնական է: Դրանք ամենամեծ տարբերություններն են, որոնք ես տեսնում եմ մոլորակի երկու լավագույն ֆուտբոլիստների միջև:
Լեոյի համար մեկ խաղի ընթացքում 3 գոլ խփելը նորմալ բան է: Մեսսին իր մարզաձևում է խաղում»,- Տևեսին է մեջբերում ESPN Argentina-ն:
30-ամյա Մեսսին հանդիսանում է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: Նա 123 խաղերում դարձել է 61 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը