Բաժիններ՝

Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է Աֆրինի իրադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սոչիում Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստումը, Աֆրինի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ այլ հարցեր: Այդ մասին հունվարի 26-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդակցությունում քննարկվել է Սոչիում Ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման եզրափակիչ փուլը»,-ասել է նա: «Բացի այդ, խոսվել է Աֆրինի իրադրության մասին, եւ այդ համատեքստում նախագահը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում թեմայի քննարկման մասին»,-հավելել է Պեսկովը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները՝ Վալենտինա Մատվիենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս