Նաթանյահուն նշել է Պուտինի հետ կայանալիք հանդիպման թեմաները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հունվարի 29-ին Մոսկվայում պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տարածաշրջանի խնդիրները եւ մերձավորարեւելյան կարգավորումը։
«Տարածաշրջանը, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորումը»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե ինչ հիմնական թեմաներ է նա Մոսկվայում մտադիր քննարկել Պուտինի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը ծրագրված է հունվարի 29-ին, ինչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: