Բաժիններ՝

Moody՚s-ը բարելավեց Ռուսաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով դրականի

Moody՚s միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է ՌԴ-ի սուվերեն վարկանիշի կանխատեսումը՝ կայունից հասցնելով դրականի: Այն հաստատվել է “Ba1” մակարդակում, ասված է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպս նշված է մամուլի տեղեկագրում, ՌԴ-ի Էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը եւ չապահովված գերակա պարտքի վարկանիշը հաստատվել են “Ba1” մակարդակում: «Ռուսաստանի մակրոտնտեսությունը լավ է հաղթահարել նավթի շոկային գները եւ պատժամիջոցները, որոնք մինչեւ այժմ սահմանված են, եւ կատարվել են կառավարության ֆիսկալ քաղաքականության շտկումներ»,- ասված է վարկանիշային գործակալության մամուլի տեղեկագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս