Բաժիններ՝

«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան»-ի նախկին գլխավոր հաշվապահը՝ մեղադրյալի աթոռին

«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր հաշվապահ Լ․ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ըստ մեղադրանքի՝ Լ․ Հունանյանը իր վատ ֆինանսական դրությունը բարելավելու և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում իրենից բռնագանձման ենթակա գումարները վճարելու նպատակով, կազմակերպությանը հատկացված և իրեն վստահված դրամական միջոցներից ընդհանուր 936 հազար ՀՀ դրամ գումար է փոխանցել ԴԱՀԿ ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի բանկային հաշվին:

«Լ․ Հունանյանը նաև կազմակերպության հավաքարար Լիդա Հակոբջանյանի ու իր բանկային (քարտային) հաշիվներին պարբերաբար փոխանցել է ընդհանուր 2 միլիոն 46 հազար 399 ՀՀ դրամ գումար, որոնք անձամբ կանխիկացրել է և յուրացրել: Այդ կերպ Լ․ Հունանյանը աշխատավարձերի վճարման նպատակով «Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին հատկացված դրամական միջոցներից իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է 2 միլիոն 982 հազար ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս»,- նշված է մեղադրական համառոտ եզրակացության մեջ:

Լ․ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս