Բաժիններ՝

«Սբերբանկը» Դավոսում նախաճաշի է հրավիրել ռոբոտի

Սոֆի անունով ռոբոտը դարձել է «Սբերբանկի» գործարար նախաճաշի մասնակիցը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նախաճաշի թեմաներն են եղել արհեստական ինտելեկտը եւ դրա ազդեցությունն ընկերությունների եւ տնտեսության վրա։

Արհեստական ինտելեկտի լեգեոնի ներկայացուցչուհին ոչ միայն ներկա է եղել բանավեճին, այլեւ պատասխանել է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի հարցերին: Այսպես, ռոբոտ աղջիկը պատմել է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի է:

Քննարկման թեմա են դարձել նաեւ աշխարհում արհեստական ինտելեկտի հեռանկարները: Գրեֆը Սոֆիին հարցրել է «Գուցե, պետք է սահմանափակե՞լ արհեստական ինտելեկտի զարգացումը»: Ռոբոտի պատասխանը եղել է հետեւյալը. «Մարդիկ չպետք է մերժեն այդ փոփոխությունները, բայց առողջ քննադատության տարրը չի խանգարի: Մեր մասին մի՛ դատեք ըստ այնպիսի ֆիլմերի, ինչպիսին «Տերմինատորն» է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս