«Ռեալը» կփորձի ամռանը ձեռք բերել Դավիդ դե Խեային
Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, Մադրիդի «Ռեալը» վերականգնել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի նկատմամբ:
Համաձայն աղբյուրի տեղեկության՝ «Արքայական ակումբը» տեղեկացրել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին, որ ամռանը մտադիր է սկսել բանակցությունները ֆուտբոլիստի հետ: Եթե տրանսֆերային օպերացիան իրականացվի, ապա դե Խեան իսպանական գրանդի վրա կնստի մոտ 100 մլն եվրո:
Դե Խեան մանկունյանցիների շարքերն է տեղափոխվել 2011 թվականին՝ մինչ այդ պաշտպանելով «Ատլետիկոյի» գույները: Անգլիական գրանդը նրա համար վճարել է 25 մլն եվրո: Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը