Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունը 2017թ. աճել է ռեկորդային 7.7%-ով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-դեկտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 2017 թվականին՝ 2016 թվականի համեմատ, աճել է 7.7%-ով։

Նշենք, որ ՏԱՑ-ը հաշվարկվում է 2011 թվականից և դրանից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է։

Նախկին ռեկորդը գրանցվել էր 2012 թվականին՝ տնտեսական ակտիվությունն աճել էր 7.2%-ով։

Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 12.6%-ով։

Նշենք, որ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտի 14.4% և արդյունաբերության ոլորտի 12.6% աճերով։

Դատելով այս ցուցանիշներից՝ արդեն ավելի հաստատ կարելի է պնդել, որ 2017 թվականի տնտեսական աճը (ՀՆԱ աճ) կլինի 7%-ի սահմաններում։ Հիշեցնենք, որ ի սկզբանե այս տարվա համար կանխատեսվում էր 3.2% աճ, սակայն կանխատեսումը հետո վերանայվեց։ 2017 թվականի վերջին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարեց, որ իրենց կանխատեսումներով՝ տարին կփակվի շուրջ 7%-անոց աճով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս