Բաժիններ՝

Վիսոցկու ծննդյան 80-ամյակը նշում են ներկայացումներով, համերգներով ու ցուցահանդեսներով

Հունվարի 25-ին՝ դերասան, բանաստեղծ եւ բարդ Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակի օրը, տեղի կունենան ներկայացումների, ինչպես նաեւ ըստ նրա ստեղծագործությունների բեմադրված ներկայացումների ցուցադրութուններ, համերգներ եւ թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված համաժողովրդական սեր վայելող արտիստին, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

Հոբելյանի տոնակատարության գլխավոր հարթակը կդառնա Վիսոցկու պետական մշակութային կենտրոն-թանգարանը: Մինչեւ հունարի 31-ն այնտեղ կարելի է ծանոթանալ «Ես, անշուշտ, կվերադառնամ» ցուցադրանքին: Ներկայացված են արտիստի դիմանկարները եւ նրա երգերի ու ներկայացումներում նրա դերերի մոտիվներով նկարված գործեր:

Այնտեղ նաեւ տեղի կունենա «Ես սիրու՛մ եմ եւ, ուրեմն՝ ապրու՛մ եմ» համառուսաստանյան մրցույթը, որտեղ երիտասարդ բանաստեղծները եւ հեղինակները ելույթ կունենան արտիստի ստեղծագործության հետ կապված գործերով:

Հունվարի 25-ին Տագանկայում Վիսոցկու տունն անվճար բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Երկրպագուները նաեւ կկարողանան դիտել «Բարեւ ձեզ, Վլադիմիր Վիսոցկի…» ներկայացումը, որը բեմադրել է թանգարանի տնօրեն Նիկիտա Վիսոցկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս