Բաժիններ՝

ԱՄՆ-ի հավաքականի՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրված բժիշկը դատապարտվել է 175 տարվա բանտարկության

ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր բժիշկ Լարի Նասարը 175 տարվա բանտարկության է դատապարտվել մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Այդ մասին հայտնել է BuzzFeed-ը:

Դատավճիռը կայացվել է հունվարի 24-ին: Դատավոր Ռոզմարի Ակուիլինան այն որակել է մահավճիռ: «Ես հենց նոր ձեզ մահավճիռ ստորագրեցի: Դուք արժանի չեք այն բանին, որ երբեւիցե դուրս գաք բանտից»,-ասել է նա:

Դատական լսումների ընթացքում հարցաքննվել է 170 վկա: Բժշկին մեղադրել են այն բանում, որ նա բուժման պատրվակով սեռական բնույթի գործողություններ է կատարել մարզուհիների նկատմամբ:

Անցյալ տարվա նոյեմբերին Նասարն իրեն մեղավոր է ճանաչել մարզուհիների նկատմամբ հետամտումներից տասի դեպքում: Նրան մեղադրանքներ են առաջադրել 140-ից ավելի աղջիկներ, ներառյալ օլիպիական չեմպիոնուհիներ: 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Նասարը 40 տարվա բանտարկության էր դատապարտվել մանկական պոռնոգրաֆիա պահելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս