Պետերբուրգում վախճանվել է երգչուհի և դերասանուհի Լյուդմիլա Սենչինան
Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա պրոդյուսեր Վլադիմիր Անդրեեւը:
«Լյուդմիլա Պետրովնան այսօր առավոտյան ժամը 08:30-ին մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Նա հիվանդ էր մեկուկես տարի»,-ասել է Անդրեեւը: Սենչինան խորհրդային եւ ռուս երգչուհի էր ու դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի: 2017 թվականի դեկտեմբերի 13-ին լրացել է նրա 67-ամյակը:
Երգչուհին լայն ճանաչում է ստացել «Մոխրոտիկը» երգը կատարելով ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկում»: