Բաժիններ՝

Բժիշկներն անհանգստություն են հայտնել Ասանժի առողջության համար. Guardian

Ջուլիան Ասանժի բուժզննում կատարած բժիշկները հայտարարել են Էկվադորի դեսպանատանը նրա հետագա գտնվելու վտանգի մասին: Հունվարի 24-ին այս մասին բրիտանական The Guardian թերթում հրապարակված հոդվածում հայտնել են բժիշկներ Սոնդրա Քրոսբին եւ Բրոք Չիշոլմը։

«Մենք կարծում ենք, որ մշտական ազատազրկությունը ֆիզիկապես եւ հոգեպես վտանգավոր է նրա համար եւ բացահայտորեն խախտում է առողջապահության նրա իրավունքները: (…) Փորձը մեզ հուշում է, որ անժամկետ ազատազրկման երկարատեւ անորոշությունը խորը հոգեկան ցնցում եւ ֆիզիկական վնասվածքներ է պատճառում:

Բացի դրանից, մեր գնահատումը ցույց է տալիս, որ նա հինգուկես տարուց ավելի հնարավորություն չի ունեցել օգտվել արեւի լույսից, համապատասխան օդափոխությունից կամ արտաքին տարածքում գտնվելուց, իսկ դա հանգեցրել է նրա առողջության համար զգալի վնասի»,- հայտարարել են բժիշկները հրատարակության էջերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս