Մխիթարյանի կվաճառի «Յունայթեդի» ֆուտբոլիստների ստորագրությամբ շապիկը՝ բարեգործության համար
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է բարեգործական ակցիայի:
Հայ կիսապաշտպանը կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդի» օրգինալ մարզաշապիկը, որի վրա ստորագրել են թիմի բոլոր ֆուտբոլիստները:
Վաճառքից ստացված գումարը կուղևորվի Հայաստան՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
Նշենք, որ Հենրիխը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս բարեգործական ակցիաներով:
Սիրարփի Աղաբաբյան