«Բավարիան» դեմ չէ ձեռք բերել Բեյլին, բայց պատրաստ չէ վճարել նրա համար 200 մլն եվրո
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կմնա մադրիդյան ակումբում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ըստ Sport Bild-ի տեղեկության՝ «Բավարիայի» ղեկավարներն իրականում դիտարկել են վալիացի կիսապաշտպանին՝ որպես թիմի հնարավոր ուժեղացում, բայց արդյունքում համարել են նրա արժեքը չափազանց բարձր:
«Ռեալը» ֆուտբոլիստի դիմաց կպահանջի ամենաքիչը 200 մլն եվրո, իսկ «Բավարիան» տվյալ պահին պատրաստ չէ բաժանվել նման գումարից: Սակայն մյունհենյան ակումբը կարող է վերադառնալ Բեյլի թեկնածությանն ավելի ուշ: Նշենք, որ 28-ամյա վալիացու պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը