Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Գրուշկոյին ազատել է ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից: Հունվարի 22-ի համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ալեքսանդր Վիկտորի Գրուշկոյին ազատել Բրյուսելում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պարտականություններից»,-ասված է փաստաթղթում:
Հունվարի 22-ին մեկ այլ հրամանագրով Գրուշկոն նշանակվել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար: «Ալեքսանդր Վիկտորի Գրուշկոյին նշանակել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում: Երկու փաստաթուղթն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից: