ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ
ԵՄ-ի խորհուրդը հունվարի 22-ին հայտարարել է 17 հյուսիսկորեացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ներգրավված են ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանցման գործողության մեջ։
«Խորհուրդը 17 մարդ է ավելացրել այն անձանց իր ցուցակին, որոնք ունեգումարների սառեցման եւ տեղաշարժման սահմանափակման պատժամիջոցների տակ են: Այդ ցուցակը լրանցնում է նրանք, որոնք կազմվել են ՄԱԿ-ի կողմից եւ ընդլայնում ու ուժեղացնում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմը»,-ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ պատժամիջոցներն ընդունվել են ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու համար՝ հաշվի առնելով նրա միջուկային եւ բալիստիկ ծրագրերի շարունակումն ու արագացումը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի աղաղակող անտեսմամբ: Դրանում նաեւ ճշտվում է, որ ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկնում է 58 մարդ եւ տասը կազմակերպություն: Բացի այդ, 79 ֆիզիկական եւ 54 իրավաբանական անձինք ներառված են ՄԱԿ-ի ցուցակներում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: