Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի նախագահը Պուչդեմոնի թեկնածությունն առաջարկեց կառավարության ղեկավարի պաշտոնում

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունն է առաջադրել ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին պալատի խոսնակը հայտարարել է հունվարի 22-ին։

Իր որոշման մասին Տորենը հայտարարել է խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո: «Ես նրան (Պուչդեմոնին) առաջարկում եմ որպես Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահի պաշտոնի թեկնածու»,-ասել է տարածաշրջանային պալատի ղեկավարը:

«Ես գիտակցում եմ նրա վիճակը եւ Ժեներալիտետը գլխավորելու նրա բացարձակ օրինական իրավունքը»,-հավելել է Տորենը: Նա նշել է, որ «նամակ է ուղարկել (Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո) Ռախոյին՝ քննարկելու այն աննորմալ դրությունը, որում գտնվում է (Կատալոնիայի) խորհրդարանը, որի ութ պատգամավորների քաղաքական իրավունքները խախտված են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս