Աշխարհում ԱՄՆ-ի պաշտպանությունն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ. Gallup
Դոնալդ Թրամփի նախագահության սկզբից ԱՄՆ-ի քաղաքականության եւ «առաջատարության» նկատմամբ երկրների վերաբերմունքն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշներ: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն անցկացվել է Gallup ընկերության կողմից։
Նշվում է, որ ավելի քան եռակի աճել է այն երկրների թվաքանակը, որոնցում բնակչության մեծամասնությունը դժգոհ է ամերիկյան ղեկավարությունից: 2016 թվականին նման պետությունների թիվը 16-ն էր, 2017 թվականին՝ արդեն 53-ը: «Այն ժամանակվանից, երբ մենք նման տեղեկատվությունք ենք հավաքում, դեռ ոչ մի անգամ ԱՄՆ-ի պաշտպանությունն այսչափ ցածր մակարդակի չի եղել»,-ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Ցուցակը գլխավորել է Նորվեգիան. այստեղ Վաշինգտոնի քաղաքականությանը հավանություն չի տալիս հարցման մասնակիցների 86 տոկոսը: Նաեւ դժգոհության բարձր մակարդակ է գրանցվել Կանադայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ավստրիայում եւ Գերմանիայում:
Ներկայում ԱՄՆ-ի իշխանություններին առավել մեծ աջակցություն են ցուցաբերում Կոսովոյի (75 տոկոս), Ալբանիայի (72 տոկոս) եւ Գվինեյան Հանրապետության (71 տոկոս) բնակիչները: ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշի տասը առաջատար երկրներից յոթը ներկայացնում են Աֆրիկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: