Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Ջիբրալթարի մրցաշարում
Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը մեկնարկում են Ջիբրալթարի մրցաշարում:
Մեկնարկում է Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին այս տարի կմասնակցեն 50 երկրի 274 շախմատիստ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր:
Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղ գրոսմայստերներ:
Մասնակիցների թվում է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: