
Հայտնաբերվել է Կիևում առևանգված հայ գործարարի որդին

2017 նոյեմբերին Կիևում առևանգված Հայաստանի երկու քաղաքացիներն ազատության մեջ են։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
«Ընկերներ, լավ լուր ունենք։ 2017 նոյեմբերի 12- ին Կիևում առևանգված Հայաստանի քաղաքացիները (Արմանը և Սամվելը) արդեն ազատության մեջ են։ Դեռևս չեն կարող մանրամասներ հայտնել։ Լավ է, երբ ամեն ինչ լավ է վերջանում»,- գրել է դեսպանը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2018280775053687&id=100006153512072&pnref=story