Պարզվել է այրված տանը հայտնաբերված դիակի ինքնությունը
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում տնակում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):
Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է 1979 թ. ծնված Բ. Դ.-ի դին: