Բաժիններ՝

Հաց Ciambella. երկար ժամանակ պահպանում է թարմությունը և յուրահատուկ համը

Բաղադրիչներ

1. Ալյուր – 300 գ
2. Չոր խմորիչ – 3 գ
3. Ջուր – 170 մլ
4. Շաքարավազ – 1/2 ճ/գ
5. Գինու քացախ – 1/2 ճ/գ
6. Ձիթապտղի յուղ – 15 մլ
7. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խառնել ալյուրը, աղը, շաքարավազը և խմորիչը:

2. Մեկ այլ թասի մեջ խառնել տաք ջուրը, քացախը և ձիթապտղի յուղը:

3. Միացնել չոր և հեղուկ բաղադրիչները:

4. Հունցել փափուկ, մի փոքր կպչող խմոր: Ծածկել սննդային թաղանթով և թողնել 1.5-2 ժամ:

5. Հասունանալուց հետո խմորը գնդել:

6. Բացել ուղղանկյունաձև:

7. Փաթաթել ռուլետի նման:

8. Զգուշությամբ տեղափոխել տապակի վրա, փաթաթել շրջանի պես, տալ օղակի ձև: Կենտրոնում դնել բուսայողով պատած բաժակ: Թողնել ևս 40 րոպե: Վրան ալյուր շաղ տալ: Թխել 230 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս