Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է օրգանիզմի հյուծվածության պատճառով: Ինչպես հաղորդում է Eurosport-ը, ֆուտբոլի 77-ամյա արքան պետք է մեկներ Լոնդոն մասնակցելու Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի անդամների հետ, սակայն չեղյալ է համարել այցը` վատառողջ լինելու պատճառով:
Նշվում է, որ Պելեն ուշագնաց է եղել, ինչից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությամբ պարզվել է, որ ուշագնաց լինելու պատճառն օրգանիզմի հյուծվածությունն է:
Պելեն շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: