Բաժիններ՝

Մասնագետները նշել են քաղցկեղը կանխող մթերքները

Մասնագետները նշել են այն մթերքները, որոնց մշտական գործածումն զգալիորեն նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Դրանց թվին են դասվում սոխը, լոլիկը, հատապտուղները, սունկերը եւ մաղադանոսը:

Այս մասին հայտնել է The Telegraph հրատարակությունը: Հայտնի է, որ արեւմտյան ապրելակեպի համար բնորոշ սնունդը՝ կենդանական ծագման ճարպերի բարձր պարունակությամբ, նպաստում է աղիների, կրծքագեղձի, շագանակագեղձի եւ թոքերի քաղցկեղին: Ռիսկի գործոններից մեկն ավելորդ քաշն է: Այսպես, ճարպակալումը տղամարդկանց մոտ ուռուցքային հիվանդություններից մահերի 14 տոկոսի եւ կանանց մոտ 20 տոկոսի պատճառն է:

Ցույց է տրված, որ սնման օրաբաժնի փոփոխությունը՝ բանջարեղենի եւ մրգերի անցումով, չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը նվազեցնում է 80 տոկոսով: Սննդագետ Թորալ Շահի խոսքով՝ սոխի եւ սխտորի մեջ պարունակվող ալիցինը մարդու օրգանիզմում միախառնվում է թունավոր ուռուցքածին նյութերի հետ եւ նպաստում դրանց դուրսբերմանը:

Լոլիկների մեջ կա լիկոպին կարոտինոիդային պիգմենտը, որն, ինչպես ցույց է տրված հետազոտությունների արդյունքներով, կանխում է շագանակագեղձի քաղցկեղը՝ վնասազերծելով ազատ ռադիկալները: Հատապտուղները (ազնվամորի, ելակ, լոռամրգի) պարունակում են միացություններ, որոնք արգելափակում են բջիջների անվերահսկելի տրոհում առաջացնող սպիտակուցների ակտիվությունը, իսկ մաղադանոսն արգելափակում է ուռուցքային հյուսվածքերում արյունատար անոթների ձեւավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս