Բաժիններ՝

Instagram-ի ամենաթանկ բիկինի-մոդելը

Ներքնազգեստի եւ լողազգեստի ամենաբարձր վարձատրվող մոդելն Instagram սոցցանցում դարձել է Քենդիս Սվեյնփոլը, որը հանդես է գալիս Victoria՚s Secret ընկերության ցուցադրություններում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Վարկանիշը կազմել է բրիտանական BlueBella սպիտակեղենի բրենդը: Նրա տվյալներով՝ 29-ամյա մոդելը՝ սոցցանցի 11,8 մլն բաժանորդներով, 70 հազար դոլար է վաստակում գովազդային մեկ փոստի համար: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է 21-ամյա Ալեքսիս Ռենը: Նրա էջին բաժանորդագրված է 11,7 մլն մարդ:

Ռենը համագործակցել է L՚Oreal-ի եւ Calvin Klein-ի հետ: Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկուհի Անա Շերին: Մոդելը 31 տարեկան է, նրա բաժանորդների թիվն ավելի քան 11 միլիոն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս