Բաժիններ՝

«Ըստ ներկայացված փաստարկների՝ թերացում չկա». Վահան Մարտիրոսյանը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ճաքերի մասին

««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին դեռևս հանձնված չէ շահագործման, սպասարկման տակ է, բնական է, կառուցողը դա պետք է վերացնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Երևան-Արտաշատ հատվածում, որ մոտ 1.5 տարի առաջ է հանձնվել շահագործման, փոսերի ու մի քանի մետր երկարությամբ ճաքերի առաջացման փաստը։

Ըստ նրա՝ ամեն ինչ էլ կարող է լինել, ընդհանուր լաբորատոր փորձարկումներն են ցույց տալիս ճանապարհի որակը, սպասարկող ընկերությունը պարզապես պետք է վերացնի դրանք։ «Ըստ ներկայացված փաստարկների՝ թերացում չկա»,- վստահեցրեց նախարարը։

Հիշեցնենք, որ ճանապարհի տվյալ հատվածը կառուցել է իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս