Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը ձերբակալվել է
Թուֆենկյան հյուրանոցի բակում 2017 թվականի սեպտեմբերին հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը հունվարի 18-ին` ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
2017 թվականի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում կրակոցներ էին արձակվել Ալավերդիի բնակիչ Վահագն Աբգարյանի ուղղությամբ: Արձակված կրակոցներից սպանվել էր Ալավերդիի մեկ այլ բնակիչ Գագիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը կրծքավանդակի շրջանում ծանր հրազենային վիրավում էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին:
Դեպքից հետո սպանության համար հետախուզվում էր հայտարարվել Ալավերդիի բնակիչներ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ, որոնք հետագայում հայտնաբերվել էին։