Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց Brexit-ի մասին օրինագիծը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծը:
Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում անցկացված քվեարկությունից հետո։
Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին, որը պետք է Եվրամիության օրենքները փոխարինի ներքին բրիտանական օրենքներով այն բանից հետո, երբ երկիրը 2019 թվականի մարտին դուրս կգա Եվրամիության կազմից, քվեարկել է 324 պատգամավոր: Դրա դեմ հանդես է եկել 295 ժողովրդական ընտրյալ:
«Մենք ուրախ ենք, որ օրինագիծը խորհրդարանով հաջողությամբ անցավ իր ուղու այս փուլը: Դա շատ կարեւոր օրենսդրական ակտ է, որի նպատակը (Եվրամիությունից) դուրս գալուց հետո առավելագույն որոշակիության հաստատումն է քաղաքացիների եւ գործարարության ներկայացուցիչների համար»,- հայտարարել է Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս քվեարկությունից հետո օրինագիծը կներկայացվի Լորդերի պալատի քննարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: