Աշոտ Մանուկյանը հեռանում է. նրան փոխարինողի անունը հայտնի է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից։ Եվ չնայած նախարարությունից հերքում էին, սակայն օրեր անց նա ամանորյա կորպորատիվի ժամանակ հաստատել էր դիմում գրելու փաստը։

Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ մոտ օրերս հայտարարությունը կարվի։ Նախարարին փոխարինողի անունն էլ է հայտնի, սակայն լրացուցիչ ճշտումների կարիք կա, ինչը կանենք մոտ օրերս։

Այս պաշտոնը վարչապետ Կարեն Կարապետյանի իրավասության տիրույթում է, եւ նա է առաջարկելու թեկնածուին, այսպես ասած՝ նրա մարդն է լինելու։ Այն, որ Մանուկյանը հեռանում է, երեկ հայտարարել է նաեւ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԱԺ հայ-իրանական բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ, պատգամավորներին ասելով՝ «դե, նախարարն էլ հրաժարական տվեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս