Հայտնի է դարձել «Աստղային պատերազմների» նոր սփին-օֆի սյուժեն
Disney ընկերությունը հայտնել է «Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի՝ ֆանտաստիկ զրուցավեպի սփին-օֆի սյուժի մանրամասները, որը նվիրված է մաքսանենգ Հան Սոլոյին: Այս մասին հայտնել է Empire-ը:
Ռեժիսոր Ռոն Հովարդի կինոժապավենում կպատմեն, մասնավորապես, Չուբակայի հետ երիտասարդ Սոլոյի ծանոթության մասին, որը հետագայում դառնում է նրա հավատարիմ ընկերն ու գործակիցը, ինչպես նաեւ Լենդո Քալրիսիանի՝ Ամպային քաղաքի թխամորթ բարոն-վարչարարի մասին, որը գլխավոր հերոսին տանուլ է տալիս «Հազարամյա բազե» տիեզերանավը: Քալրիսիանն ավելի վաղ հայտնվել է «Աստղային պատերազմների» հինգերորդ եւ վեցերորդ էպիզոդներում՝ «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» եւ «Ջեդայի վերադարձը» ֆիլմերում:
Նշվում է, որ հանդիսականներին կներկայացնեն «Հան Սոլոյի հանդուգն սխրանքները վտանգավոր հանցավոր ընդհատակում»:
«Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» կինոժապավենում խաղացել են Օլդեն Էրենրայքը, Վուդի Հարելսոնը, Էմիլյա Քլարքը եւ Դոնալդ Գլովերը: