Բաժիններ՝

Կոսովոյի ղեկավարը դատապարտել է սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությունը. RTK

Չճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Թաչին դատապարտել է սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչի սպանությունը։

«Կոչ եմ անում իրավակարգի մարմիններին՝ հնարավորինս արագ հետաքննել նրա սպանության հանգամանքները, իսկ հանցագործությունը կատարած անձինք պետք է կանգնեն օրենքի առջաջ»,- Թաչիի խոսքը մեջբերում է RTK ալիքը: Թաչին նաեւ կոչ է արել Կոսովոյի հյուսիսի բոլոր համայնքների բնակիչներին՝ համագործակցել իրավակարգի մարմինների հետ հանցագործությունն առավելագույնս արագ հետաքննելու համար:

Կոսովցի սերբերի առաջնորդներից մեկի դեմ մահափորձը կատարվել է հունվարի 16-ի առավոտյան, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության շենք: Իվանովիչի սպանության կապակցությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել, իսկ Սերբիայի նախարարների կաբինետին առընթեր Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի դիվանատան ղեկավար Մարկո Ջուրիչը հայտարարել է, որ սերբական պատվիրակությունը դադարեցնում է Պրիշտինայի հետ տեխնիկական երկխոսությունը Բրյուսելում եւ վերադառնում է Բելգրադ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս