Իտալացիներն անկոթ հովանոցներ են ստեղծել
Իտալիայի Fendi ընկերությունն ստեղծել է հովանոցի տեսքով գլխարկ, որը գլուխը կպաշտպանի անձրեւից: Այս մասին հայտնել է Dazed-ը:
Առանց կոթի հովանոցները ներկայացվել են հունվարի 15-ին Միլանում կայացած՝ Նորաձեւության շաբաթի շրջանակներում: Դրանք գլխին ամրացվում են ռետինաքուղերի միջոցով: Աքսեսուարի արժեքը չեն հայտնում: Հայտնի է, որ մոդելը ներկայացված է մի քանի գույնով:
Fendi-ն Իտալիայի նորաձեւության տուն է, որը մասնագիտացած է հագուստի, կաշվե եւ մորթե արտադրանքի, աքսեսուարների եւ օծանելիքի թողարկման բնագավառում: Fendi ընկերությունը հիմնվել է 1925 թվականին Հռոմում: Ներկայում ֆիրման մտնում է LVMH հոլդինգի կազմի մեջ: Այս պահին ֆիրման ավելի քան 160 խանութ ունի 25 երկրներում: