Բաժիններ՝

«Տրանսպորտային երթևեկությունը մեկ օպերատորին հանձնելու դեպքում, հնարավոր է՝ տրանսպորտային գնի թանկացում լինի». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիշեցնենք, որ այն ենթադրում է ստեղծել մեկ միասնական տրանսպորտային երթևեկության ցանց ամբողջ հանրապետության տարածքում:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նախորդ իշխանության կողմից ձևավորված գաղափարից չեն կարողանում հեռու գնալ.

«Գտնում ենք, որ որակ և գների զսպում կարող են առաջացնել միայն մրցակցությունը և շուկայական հարաբերությունները: Մենք այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում և դեմ ենք քվեարկում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ սա բավականին ռիսկային նախագիծ է.

«Հաշվի առնելով, որ մեկ օպերատորին հանձնելու դեպքում հնարավոր է՝ տրանսպորտային գնի թանկացում լինի՝ այս պահին մենք ձեռնպահ կքվեարկենք ու կներկայացնենք մեր առաջարկները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս