«Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջև. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջեւ վաղուցվա պատմություն ունի. հիշենք` Արփինեն «ջարդել-փշրել» էր նախկին ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեի աշխատասենյակի պատ-դուռ-լուսամուտները` դրանք թարմացրել, վերանորոգել, գեղեցկացրել էր, սակայն Հ. Նաղդալյանի ներկայությունը ԵԽԽՎ կազմում անվերջ «դիսկոմֆորտ» էր պատճառել նրան:
Արփինե Հովհաննիսյանը իշխանության վերին օղակներին տեղեկացրել է, որ վերջինս «խանգարում է Բրյուսելում իրենց աշխատանքներին», իսկ իշխանության «ներքին խավին» ասել էր` «պետք է ազատվել նրանից», հավելմամբ` «ես ինչ որոշում` անում եմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: