Բաժիններ՝

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Չեքիջյանի տնից գողություն կատարած անձին

ՀՀ ոստիկանության հունվարի 12-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վահագնի թաղամասի տներից մեկում գողություն է եղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չի եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:
Բաժնում պարզվել է կասկածյալի ինքնությունը՝ վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը:
Պարզվել է նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ, այդ թվում՝ ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:

Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս